11:18 , 9 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ռուս լրագրող Միխայիլ Լեոնտևը, ով «Առաջին ալիքով» վարում է «Բայց և այնպես» և «Մեծ խաղ» հեռուստահաղորդումները, առաջիկայում աշխատանքի կանցնի «Ռոսնևթում»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նա չի հստակեցրել, թե ինչ պաշտոն կզբաղեցնի ընկերությունում: «Դեռևս պաշտոնական նշանակում չի եղել, չեմ մեկնաբանի»,- ասել է նա:
«Փրայմ» գործակալության աղբյուրների տվյալներով՝ լրագրողը կզբաղվի հասարակայնության հետ կապերով: Իրավիճակին ծանոթ աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ Իգոր ՍեչինըԼեոնտևի հետ բանակցություններ անցկացրել է դեռևս անցած տարի:
Իր հերթին Kommersant-ը՝ հղում անելով ընկերությանը, կառավարության ու նախագահի վարչակազմին մոտ աղբյուրներին հայտնել է, որ Լեոնտևը կդառնա «Ռոսնևթի» PR գծով փոխնախագահ:
Նա ընկերության նախագահ Իգոր Սեչինի խորհրդականի պաշտոնը կստանձնի որպես փոխնախագահ հունվարի 13-ից՝ հայտնում է պարբերականը:
«Ռոսնևթում» հրաժարվել են մեկնաբանություններից:
Թերթի աղբյուրները հայտնել են, որ Լեոնտևը կշարունակի զբաղվել լրագրությամբ, կմնա շաբաթական երկու անգամ եթեր հեռարձակվող «Բայց և այնպես» հաղորդման վարող: Հեռուստաալիքի մամլո ծառայությունում այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է: