Մի՛ վախեցիր


11:47 , 9 հունվար, 2014

Միևնույն կարգախոսը շարժումից շարժում փոխանցելով ու այդ կարգախոսների ներքո քաղաքական պայքար մղելով` հասանք այսօրվա վիճակին՝ ժողովուրդը հուսահատ ու տրոհված-քայքայված է, իշխանությունները՝ դեգրադացված, քաղաքական դաշտն՝ ամայացած:

Ակնհայտ է, որ հին կարգախոսներով առաջ գնալ էլ հնարավոր չէ: Ակնհայտ է, որ հին առաջնորդներով առաջ գնալ էլ հնարավոր չէ, հատկապես որ նրանք նոր բան չեն ասում:

Նոր մտքի կարիք կա, նոր մտածողության ու մոտեցման կարիք կա: Բայց մարդկանց գիտակցության մեջ հին կարգախոսներն են, ու նորի մասին խոսացողներն անխուսափելիորեն դավաճանի պիտակի են արժանանալու:

Կգտնվե՞ն պիտակավորումներից չվախեցողներ՝ դուրս կգանք այս վիճակից, չեն գտնվի՝ ճահիճը հավերժ է: