11:36 , 9 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Yerkir.am-ի տեղեկությունը, թե Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը օրեր առաջ մեծ գումար է տանուլ տվել և զրկվել իր ողջ ունեցվածքից, կուսակցության քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը հերքեց։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դա ապատեղեկատվություն է, և Տիգրան Կարապետիչը դեռ տոներից առաջ արտերկիր է մեկնել և չէր կարող Երևանում նման չափերի գումար տանուլ տալ։
«Ինքը դեկտեմբերի 10-ից հանրապետությունում չէ, արտասահման է գնացել Նոր տարին անցկացնելու, ոնց կարող է պատահի նման բան»,- ասաց նա։
Հարցին, թե գուցե հենց արտերկրում էլ այցելել է խաղատուն և տանուլ տվել, Արտակ Հարությունյանը պատասխանեց. «Ես իր հետ խոսել եմ, տենց բան չկա, սուտ բաներ են»,- ասաց նա և նշեց, թե Վոլգոգրադում մի քանի հյուրանոց ունի, ցանկության դեպքում կարող են հետաքրքրվել դրանք տանո՞ւլ է տվել, թե՞ ոչ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ