Կիպրոսում առաջին խաղատան կառուցման մասին որոշումը կկայացվի 2014-ին


11:21 , 9 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Կիպրոսի Հանրապետության ֆինանսների նախարար Հարիս Գեորգիադիսը հայտարարել է, որ երկրում առաջին օրինական խաղատան կառուցումը կարող է սկսվել արդեն 2014-ին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

Նախարարը պետական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս առումով վստահություն է հաղորդում «միջազգային ներդրողների կողմից ցուցաբերված զգալի հետաքրքրությունը»: Նա նաև նշել է, որ ներկայում տեղի է ունենում հուսալի և հեղինակավոր խորհրդատուի ընտրության գործընթացը՝ տենդերն իրականացնելու համար: 

«Գործընթացը գնում է, և մենք ակնկալում ենք, որ որոշումը կընդունվի նոր տարում»,- ասել է Գեորգիադիսը: 

Նա խոստովանել է, որ դա կարող է որոշ ժամանակ խլել, սակայն երկար տարիներից հետո գործը տեղից շարժվել է և մոտենում է իր տրամաբանական ավարտին: