10:54 , 9 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 280 կղզի ազգայնացնել, որոնք գտնվում են երկրի տարածքային ջրերում կամ էլ բացառիկ տնտեսական գատում, տեղեկացնում է Ռոյթերզը:
Ճապոնիայի կառավարությունից հայտարարել են, որ մոտ ժամանակներս նախատեսվում է ստուգել այդ սահմաններում գտնվող կղզիների պատկանելությունը: Անտեր կղզիներն ազգայնացվելու են:
Ստուգումն իրականացվելու է դեռևս 5 տարի առաջ ընդունված ծրագրի շրջանակում: Այս ընթացքում ազգայնացվել է 99 կղզի, որոնց տերերին գտնել չի հաջողվել:
Այժմ, ըստ նախնական տվյալների, ազգայնացման տակ կարող է հայտնվել 280 կղզի: Դրանցից մի քանիսը, ըստ Ռոյթերզի, կարող են տարածքային վեճի պատճառ դառնալ Ճապոնիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի միջև: