10:35 , 9 հունվար, 2014
Համր լռություն և ուրիշ ոչինչ: Երեկվա զգացողությունները:
Հայ ազգը երեկ կրկին կորուստներ ունեցավ: Կյանքից հեռացան Լևոն Խեչոյանը և Արմեն Մազմանյանը: Մարդիկ, ովքեր իրենց ոլորտում լավագույններից մեկն էին: Ազգը դատարկվում է այսպիսի մարդկանց կորստից: Աստված պահապան նրանց հոգիներին, ցավակցում եմ բոլորիս:
Որոշ տականքներ Արմեն Մազմանյանի մահից հետո սկսեցին իրենց կենդանական բնազդի համաձայն՝ անիմաստ գրառումներ կատարել: Հարգելի արարածներ, որ փոքրիշատե նմանվել եք մարդկանց, հիշեք մի պարզ ճշմարտություն՝ ի հեճուկս ձեզ՝ բոլորս էլ մահանալու ենք: Չեմ կարծում, որ ինչ որ մեկդ մնալու է այս աշխարհում առհավետ:
Անի Զախարյան, կերպար, որը իր նմանը չունի, բայց այս կերպարից մեր երիտասարդությունը և պատանիները սովորելու բան չունեն: Նրան նայելով պետք է հասկանալ, թե ինչպիսին չի կարելի լինել: Երեկ կրկին Անին իրեն տվել էր բարոյականություն խրատելու գործին, սակայն մոռացել է, որ ի լուր աշխարհի կուսազրկություն էր քարոզում: Ահա այսպիսի բարոյախրատական քարոզներ և հակաքարոզներ:
Եկանք հասանք «Ժառանգություն», Զարուհի Փոստանջյանը 6 ամսով մեկնում է ԱՄՆ՝ դիվանագիտությհուն ուսանելու: Այստեղ վտանգ կա: Շատ հնարավոր է, որ Զարուհին սովորի դիվանագիտություն՝ տերմինալոգիան և պրակտիկան խառնի իրար, ու նրա կատաստրոֆիկ պահվածքը կհասնի գագաթնակետին: Ինձ մի հարց էլ է տանջում, 6 ամիս Զարուհու բացակայության պայմաններում ինչո՞վ է զբաղվելու ԱԺ-ն: Բայց կա և երկրորդ վտանգը՝ ՀՀԿ-ն հիմա անարգել կքվեարկի: