Զարուհի Փոստանջյանի բացակայությունն ԱԺ-ում հարգելի է համարվում


10:29 , 9 հունվար, 2014

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հինգ ամսով մեկնել է ԱՄՆ՝ Տավթի համալսարանի իրավունքի ու դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի դասընթացներին: 

Նման բացակայությունն ԱԺ-ում հարգելի է համարվում: Փոստանջյանը, սակայն, մասնակցելու է հունվարի 27-31-ն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին:

Ստրասբուրգում կազինոների վերաբերյալ Սերժ Սարգսյանին տված հարցից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փոխել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, բայց Փոստանջյանը հրավեր է ստացել Ստրասբուրգից, գրում է «Հայկական ժամանակը»: