10:22 , 9 հունվար, 2014
Այսօր ցանկանում եմ ներկայացնել մի վերնահագուստ, որի բումը միգուցե եղավ ին, սակայն այն դեռևս շարունակում է մնալ ֆեշընիստաների սիրած իրը՝ աշուն-ձմեռ սեզոնին: Խոսքը գնում է կեյպի մասին: Կեյպը դա վերնահագուստ է առանց թևերի, սակայն ձեռքերի համար արված հատուկ կտրվածքներով: Այլ կերպ այն կարելի է անվանել վերարկու-թիկնոց:
Վերջերս հանրահայտ բլոգեր Գարանս Դորեն իր բլոգում ևս խոսեց կեյպի մասին և նշեց, որ չնայած կեյպի բազմաթից թերություններին, նա պարզապես խենթանում է դրա համար: Եվ նա իր Զառայից գնված կեյպը հագել է այնքան, մինչև որ նրա մի մտերմուհին ստիպել է այն դեն նետել՝ սարսափելի մաշվածության պատճառով: Դիտենք նկարների ընտրանին: