09:58 , 9 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Թուրքիայի ու Հայաստանի սահմանին գտնվող Արփաչայ, Աքյաքա և Դիգոր շրջանների գյուղապետերից ու թուրք սահմանապահներից բաղկացած պատվիրակության և Հայաստանի սահմանապահ մարմինների միջև Գյումրիում հանդիպում է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Ihlas գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանի խախտումներին, դրանց կանխարգելմանը, կենդանիների շրջանում տարածված հիվանդություններին, կենդանիների գողություններին, սահմանաքարերին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2013թ.-ին տեղի ունեցած աշխատանքները և քննարկվել է 2014թ.-ին իրականացվելիք աշխատանքների օրակարգը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ