09:00 , 9 հունվար, 20141in.am-ը գրում է.
Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը: Հրատարակչությունը տարբեր անվանակարգերում առաջատարներ է ընտրել:
Հոլիվուդյան դերասանների և դերասանուհիների մեջ առաջատարը Օլիվիա Ուայլդն է, իսկ երաժիշտների ցանկում՝ Բրունո Մարսը, փոխանցում է Popcornnews-ը:
Հեռուստաարտադրության և կինոյի աստղերի մեջ առաջատարներն են Լենա Դանհեմը, Դև Ֆրանկոն, Աննա Քենդրիկը, Ջենիֆեր Լոուրենսը, Քելլի Օսբորնը, Ռեբել Ուիլսոնը:
Երաժշտության ոլորտում ժողովրդականություն են վայելում նաև Avicii-ն, Ջասթին Բիբերը, Մայլի Սայրուսը, Դրեյքը, Lady GaGa-ն, One Direction-ը, Քեթի Փերին, Ռիհաննան և Թեյլոր Սվիֆթը: