«Հայկական ժամանակ». Զարուհի Փոստանջյանը հինգ ամսով երկրից կբացակայի, բայց կմասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին


07:49 , 9 հունվար, 2014

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այս գիշեր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փոստանջյանի բացակայությունը հանրապետությունից բավական երկար կտեւի՝ հինգ ամիս։

Նա մասնակցելու է Տավթի համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին (Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ)։ Նման բացակայությունները ԱԺ-ում համարվում են հարգելի։ Փոստանջյանը, սակայն, մասնակցելու է հունվարի 27-31-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին։

Հիշեցնենք, Ստրասբուրգում կազինոների վերաբերյալ Սերժ Սարգսյանին տված հարցից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փոխել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, սակայն Փոստանջյանը հրավեր է ստացել Ստրասբուրգից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում