02:28 , 9 հունվար, 2014
Դե՛ աշխարհ, դե՛ սին մարդիկ, որ Ձեզ երևակայում եք աշխարհի տիրակալ, կկարողանայի՞ք նայել այս փոքրիկի աչքերի մեջ, երբ նա մահից առաջ ասում էր. «Բոլորից բողոքելու եմ, ամեն ինչ պատմելու եմ Աստծուն»: Հավատացեք, երբ ձեր ունայն փողերի մեջ կնքեք ձեր մահկանացուն, հանդիպելու եք այս փոքրիկի աչքերին ու հայտնվելու եք տանջանքների գրկում: Նա մահացել է Աստծո անունը շուրթերին՝ ուղիղ նայելով կյանքի աչքերին: Նա զգացել է, որ մահանալու է, բայց չի մտածել, որ սա վերջն է, որ այստեղ է կյանքը վերջանում, նրա շուրթերով բոլորիդ հետ Աստվածն է խոսելու: Մի պահ կանգնեք հայելու առջև և զգացեք ձեր ստորաքարշ կյանքի ողջ բերկրությունը: Կյանքը մի ակնթարթ է, կյանքից հետո սկսվում է հավերժությունը, որտեղ ամեն մեկը իր յուրաքանչյուր քայլի համար պատասխան է տալու: Սնափառ ու Սին մարդկություն: