Դրյու Բերիմորը պատմել է մոր հետ բարդ հարաբերությունների մասին


00:52 , 9 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Դերասանուհի Դրյու Բերիմորը Marie Claire-ի փետրվարյան համարի հերոսուհին է դարձել: Ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ իր կյանքի գլխավոր խնդիրը մոր հետ լարված հարաբերություններն են:

38-ամյա դերասանուհին, ով այժմ սպասում է երկրորդ երեխային, արդեն շատ տարիներ է, ինչ չի խոսում մոր` Ջեյդի հետ: «Մորս հետ հարաբերությունները շատ բարդ են: Մեր միջև տարածություն կա: Դեռահասության շրջանում ես հաճախ էի զայրանում նրա վրա, մեղադրում ինձ չհասկանալու մեջ: Իսկ այժմ, երբ ինքս երեխա ունեմ, զղջում եմ դրա համար»,- պատմել է դերասանուհին:

Դրյուն նաև ասել է, որ միշտ երազել է մեծ և համերաշխ ընտանիքի մասին: «Այժմ ես սպասում եմ երկրորդ երեխայիս և այնքան երջանիկ եմ ամուսնության մեջ: Ես նույնիսկ չէի էլ կարող հավատալ, որ երբևէ կունենամ այդ ամենը»,- խոստովանել է դերասանուհին: