22:49 , 8 հունվար, 20141in.am-ը գրում է.
Դերասանուհի Էմմա Ուոթսոնի երկրպագուները կարող են ուրախանալ իրենց կուռքի համար: Նրա անձնական կյանքը վերջապես դասավորվել է: Լրագրողներին հաջողվել է պարզել, որ Էմման նոր ընկեր ունի:
Մի քանի օր առաջ տեղեկություններ էին հայտնվել, որ դերասանուհին բաժանվել է իր ընկերոջից՝ Ուիլ Ադամովիչից: Զույգի ծանոթների խոսքերով՝ երիտասարդները միմյանց չեն տեսել 2013 թ. ամռանից:
Սակայն Էմմայի անձնական կյանքը սկսել է դասավորվել: Հայտնի է դարձել, որ նա հանդիպում է Օքսֆորդի ուսանող 23-ամյա Մեթյու Ջեննի հետ: «Նրանք վերջերս են ծանոթացել, սակայն, թվում է՝ արդեն սիրահարված են միմյանց»,- լրագրողներին ասել են դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները:
Հաջողվել է պարզել, որ Մեթյուն շատ սիրված է իր շրջապատում: Նա լավ է սովորում, ռեգբի է խաղում:
Էմման ինքը Մեթյուի հետ հարաբերությունները չի մեկնաբանում: Սակայն, երևում է, զույգի մոտ ամեն ինչ լուրջ է: Նրանց հաճախ են միասին տեսնում: