21:47 , 8 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Մոսկվայի երկու խոշոր օդանավակայաններում գործում են նոր կանոններ, որոնք խստացնում են օդանավ հեղուկների անցկացման կարգը: Այսուհետ Շերեմետյևո և Վնուկովո օդանավակայաններում արգելված է ցանկացած քանակությամբ և տարայով հեղուկ օդանավ վերցնելը :
«Россия 24»-ի հաղորդմամբ, նախկինում գործող կանոնների համաձայն արգելքը չէր տարածվում մինչև 100 մլ հեղուկների և մանկական կերի վրա, սակայն այսուհետ չվերթի ժամանակ ամեն անհրաժեշտը, սկսած կաթից և դեղորայքից անհրաժեշտ է հանձնել որպես ուղեբեռ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ