Աննա Մովսեսյանն ամուսնացել է Ամանորի գիշերը:)


19:39 , 8 հունվար, 2014

Esem.am-ը գրում է.

Ձիու տարին երջանկություն բերեց սերիալային դերասանուհի Աննա Մովսեսյանին: Ամանորի գիշերը նա և սիրելին` Վրեժը, ամուսնացել են:)

Ավելի վաղ դերասանուհին ESem.am-ին ասել էր, որ 2014-ին կամուսնանան, սակայն ամուսնությունը նախատեսվում էր ամռանը: Բանն այն է, որ Աննան էլ չգիտեր, որ հնարավոր է` ամուսնանա հենց Ամանորի գիշերը:  «Նոր տարվա գիշերը Վրեժն առաջարկեց, որ միասին ապրենք, ես ասացի, որ մեր ծնողները չգիտեն, գուցե չհամաձայնեն, սակայն պարզվեց, որ նա բոլորի հետ արդեն համաձայնեցրել էր մեր ամուսնությունը: Բոլորը գիտեին, որ ամուսնանալու եմ, բացի ինձնից:),- հայտնեց դերասանուհին` նշելով, որ հիմա ամուսնացան, որովհետև ամռանն ամուսնանալու դեպքում էլ Վրեժի ծնողները չէին կարող ներկա լինել արարողությանը: -Սպասելու կարիք այլևս չկար»:

Դեռևս ամռանը մեզ տված հարցազրույցում դերասանուհին ասել էր, որ չի սիրում մեծ հարսանիք և չի ցանկանա հարսանիքով ամուսնանալ: Միասին ապրելու որոշումը կայացնելուց հետո հունվարի 2-ին Աննան և Վրեժն իրենց ամուսնությունն ամրագրել են զագսում:

«Ինձ թվում էր` ամուսնությունից հետո կյանքս փոխվելու է, իրականում ոչինչ չի փոխվել, ուղղակի այժմ մի հարկի տակ եմ ապրում սիրելիիս հետ, ինչի համար շատ ուրախ եմ,- ասաց Աննան և հավելեց, որ իրենք առանձին են ապրում: -Վրեժն ամեն ինչ նախապատրաստել էր մեր ամուսնության համար»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ