Իրանում 5 մարդ է զոհվել պատերազմի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ


19:33 , 8 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Առնվազն 5 մարդ է զոհվել, ևս մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել Թեհրանից ոչ հեռու նկարահանման հրապարակում պայթյունի իրականացման փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Իրանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բոլոր 5 զոհվածները գտնվել են մեքենայում, որը տեղափոխելիս է եղել պայթուցիկ նյութեր՝ հատուկ էֆեկտների ստեղծման համար: 

Հաղորդվում է, որ պայթյունից հետո այրվել են մի քանի մեքենաներ, որ գտնվել են նկարահանման հրապարակում:

Ֆիլմը նվիրված է իրանա-իրաքյան 8-ամյա պատերազմին, այն նկարահանում է Իրանում հայտնի ռեժիսոր Մասուդ Դենամակին: