19:21 , 8 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Դամասկոսում ապրող հայերը աղոթում են խաղաղության համար: Գրում է «Ռոյթերս»լրատվական գործակալությունը:
«Հայ ուղղափառ քրիստոնյաները Դամասկոսում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ աղոթել են խաղաղության համար: Նրանք ափսոսում են, որ շատերը լքել են Սիրիան:
«Անցած տարի մենք շատ նահատակումների և հափշտակումների ականտես եղանք ... Եղել են նահատակներ մեր դպրոցներում...վեց և յոթ երեխաների են սպանել: Մենք աղոթում ենք, որ այս տարի ազատ արձակեն առևանգվածներին և Սիրիայում խաղաղություն հաստատվի», -լրատվամիջոցին ասել է Արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ