21:21 , 8 հունվար, 20141in.am-ը գրում է.
Իտալիայում մի խումբ պաշտոնյաներ են կալանավորվել կոռուպցիայի կասկածանքով, որն առնչվել է Ակվիլայում տեղի ունեցած միանգամից 2 ավերիչ երկրաշարժերին, հայտնում է BBC-ի ծառայությունը:
Քննիչների վարկածով՝ պաշտոնյաները ստացել են խոշոր չափերի հասնող կաշառքներ շինարարական ընկերություններից, որոնք պայքարում են աղետյալ շրջաններում շինարարության թույլտվություն ստանալու համար:
Ակվիլայում 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել 2009 թ. ապրիլի 6-ին: Ավելի քան 300 մարդ զոհվել էր, մոտ 60 հազար մարդ մնացել էր առանց տանիքի: