Վրաստանում քննարկվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին առնչվող հարցեր


21:11 , 8 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում այսօր աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել՝ նվիրված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծին։

Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, հանդիպումն անցել է երկրի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլու գլխավորությամբ, և այդ ընթացքում ներկայացվել է 2013թ.-ին երկաթգծի կառուցման ընթացքի մասին հաշվետվությունը և քննարկվել այն քայլերը, որոնք նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ