Ցուրտ եղանակի հետևանքով ջրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել


19:06 , 8 հունվար, 2014

Ցուրտ եղանակի հետևանքով ջրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացելPanorama.am-ը գրում է.

Վերջին շրջանում եղանակով պայմանավորված` որոշ դժվարություններ են առաջացել ջրամատակարարման, աղբյուրներում ջրի ծավալների նվազման հետ կապված, ավելացել են վթարների դեպքերը: Այս մասին ասել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, միաժամանակ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ կատարվում են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ