«Բորուսիա»-ի կազմը լուրջ համալրում կստանա


21:01 , 8 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը պատրաստվում է լրջորեն համալրել ակումբի կազմը 2014թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն կրկին հաստատել է այդ տեղեկատվությունը: Այդ մասին տեղեկացնում է Bild-ը:

«Բորուսիա»-ի առաջնային խնդիրը տրանսֆերային շուկայում Ռոբերտ Լևանդվսկուն փոխարինող գտնելն է: Կհամալրվեն նաև այլ դիրքեր:

Վացկեն հրաժարվել է նշել գումարի չափը, որը թիմը պատրաստվում է ծախսել տրանսֆերային շուկայում: