Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են


17:56 , 8 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Գորիսի Մ2 (Շուռնուխ) ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ