20:41 , 8 հունվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ Կոլորադո նահանգի Վեյլ քաղաքի մոտ ձնահոսքի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով փրկարարական ծառայությունների ներկայացուցիչներին, երեքշաբթի ձնահոսքը ծածկել է 24-ամյա Էնտոնի Սայբերտին, երբ վերջինս դահուկներով սահել է Վեյլի մոտ տեղակայված լեռնադահուկային հանգստավայրում, որը ԱՄՆ-ում ամենամեծերից և հայտնիներից մեկն է:
Համալիրը հիմնադրվել է 1960-ական թվականներին զոհվածի պապի՝ Երկրորդ աշխարհամարտի վետերան, հայտնի դահուկորդ Փիթեր Սայբերտի կողմից:
Տուժել է ևս երեք մարդ, սակայն փրկարարները կարողացել են նրանց առաջին օգնություն ցույց տալ: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: