Հին աշխարհի 10 հրաշալիքները ժամանակակիցների աչքերով


21:42 , 8 հունվար, 2014

Հին աշխարհում ի սկզբանե գոյություն ուներ 7 հրաշալիք, բայց նրանցից որոշները անհետացան դարերի ընթացքում և ավերակներ դարձան, իսկ մյուսներն ընդհանրապես անհետացան երկրի երեսից: Բարեբախտաբար, ճարտարապետական այդ հրաշքների մասին հիշողությունները դեռևս գոյություն ունեն: Որոշ հրաշալիքներ նույնիսկ հնարավոր եղավ վերականգնել, և այսօր մենք կարող ենք հստակ պատկերացում կազմել, թե հնում նրանք ինչպիսի տեսք ունեին:

Հին ժամանակների 7 հայտնի է հրաշալիքներին մենք ցանկանում ենք նաև ավելացնել ևս երեքը՝ մեկը Հռոմից, մյուսը՝ նախկինում ցանկից հեռացված հրաշալիք, և երրորդը՝ Եթովպիայից:

Եգիպտական բուրգերը Գիզայում, Կահիրե, Եգիպտոս
Чудеса света Древнего мира глазами их современников

Մ.թ.ա. 2584–2561 թթ.– մեր օրեր

Դա Հին աշխարհի միակ հրաշալիքն է, որը մինչ օրս գոյություն ունի: Սակայն այն չի պահպանվել իր սկզբնական վիճակով: Բոլոր բուրգերը կառուցվել են քարե հատուկ աղյուսներից, իսկ վրայից պատված էին կրաքարի մշակված սալիկներով: Դժբախտաբար, 1300 թ.-ի երկրաշարժի պատճառով սալիկները պոկվեցին և թափվեցին: Կոտրված մասերը հավաքեցին և մզկիթ կառուցեցին:  


Իշտարի դարպասներ
Чудеса света Древнего мира глазами их современников

Մ.թ.ա. 575 թ.– մեր օրեր

Բաբելոնի պատերի մի մասը (Բաբելոնի ութ դարպասներից մեկը): Կառույցի մի մասը պահպանվել է, իսկ մյուսը վերականգնվել է: 1930-ական թվականներին արդեն գոյություն ունեցող մասի հիման վրա Բեռլինում վերակառուցվել էր դարպասների սկզբնական տարբերակը: Այս դարպասները կարելի է տեսնել Բեռլինյան թանգարանում: Եթե նրանք վերակառուցվեն իրենց պատմական վայրում, ապա, անկասկած, կդառնան մեր օրերի հրաշալիքներից մեկը:


Արտեմիսի տաճարը Եփեսոսում
Чудеса света Древнего мира глазами их современников

 Մ.թ.ա. 550 թ.-մ.թ. 262 թ.

Լուսանկարում պատկերված է տաճարի փոքր կրկնօրինակը «Մինիատյուրկ» բաց թանգարանում: Տաճարը կառուցվել է մ.թ.ա. 550թ.-ին` ի պատիվ որսորդության և բնության հունական աստվածուհու: Այս տաճարն այրվել էր մ.թ.ա. 356թ.-ին: Հին գրող Պլիտիոսը նկարագրում էր այն որպես 115 մետր երկարությամբ և 55 մետր լայնությամբ մի շինություն՝ 18 մետրանոց 127 սյուներով: Տաճարը պատրաստված էր մարմարից: Այն վերջականապես ավերվեց բարբարոսների կողմից, որոնք անգամ աշխարհի հրաշալիքը չխնայեցին: Ներկայումս նրանից միայն մի սյուն է պահպանվել:

Այն օգտագործվում էր առևտուր անելու, կրոնական ծիսակարգեր անցկացնելու համար, իսկ նրա պատերը զարդարում էին նկարներն ու քանդակները:


Զևսի արձանն ՕլիմպիայումՀունաստան
Чудеса света Древнего мира глазами их современников

 Մ.թ.ա. 435 թ.-մ.թ. 5-6 դ.

Զևսի հսկայական արձանը ստեղծվել է քանդակագործ Ֆիդիասի կողմից: 12 մետրանոց արձանը քանդակվել էր փղոսկրից և զարդարված էր ոսկիով: Աստվածը նստած էր գահի վրա՝ զարդարված թանկարժեք քարերով: Նրա աջ ձեռքում Նիկա աստվածուհու արձանն էր, իսկ ձախ ձեռքում՝ արծիվով գավազանը: Այն ամբողջովին պատված էր ոսկեջրած բրոնզե տերևներով: Գոյություն ունեն մի քանի տեսություններ, որոնք բացատրում են արձանի ոչնչացումը: Կարծիքները հիմնականում կենտրոնանում են արձանի այրվելու վարկածի շուրջ:  


Հալիկառնասոսի դամբարան
Чудеса света Древнего мира глазами их современников

Մ.թ.ա.  351 թ.-մ.թ. 1494 թ.

Դամբարանը կառուցվել էր հունական ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից՝ մ.թ.ա. 353թ.-ին՝ պարսկական Մավսոլոս թագավորի և նրա կին Արթեմիսիայի համար: Դամբարանը գտնվում է բլրի վրա` Հալիկառնասոս քաղաքի վերին մասում: Հսկայական և շքեղ դամբարանը զարդարում էին բազմաթիվ արձաններ: Բայց, ցավոք սրտի, 14-րդ դարի բազմաթիվ երկրաշարժերը ավերեցին դամբարանը:

 

Հռոդոսի կոթող, Հռոդոս
Чудеса света Древнего мира глазами их современников

Մ.թ.ա. 292/280 թ.-մ.թ.ա. 226 թ.

Ձեզ կարող է զարմացնել այն հանգամանքը, որ կոթողի նկարի փոխարեն Ազատության արձանի լուսանկարն է տեղադրված, բայց դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Նյու-Յորքի խորհրդանիշ արձանը կառուցվել է հին կոթողի չափսերի և դիզայնի համաձայն: Հռոդոսի կոթողը կանգուն է մնացել միայն 54 տարի: Այն ավերվել է մ.թ.ա. 226թ.-ին՝ երկրաշարժի պատճառով:

 

Ալեքսանդրիայի փարոս
Чудеса света Древнего мира глазами их современников

Մ.թ. 1303–1480 թթ.

Լուսանկարում պատկերված կառույցը փարոսի կրկնօրինակն է, որը ներկայումս կանգնած է Չինաստանում: Օրիգինալը կանգնած էր Փարոս կղզում և կառուցվել էր մ.թ.ա. 3-րդ դարում: Դժբախտաբար, երկրաշարժերը ավերեցին կառույցը: Այն վերջնականապես քանդվեց 796 թ.-ին, իսկ նրա ավերակների վայրում սկսվեցին ամրոցի կառուցման աշխատանքները:  


Ակսումյան սյուն
Чудеса света Древнего мира глазами их современников

Մ.թ. 4 դ.-մեր օրեր

Ակսումյան սյունը երբեք ներառված չի եղել հայտնի կառույցների շարքում, քանի որ Եթովպիան հեռու էր գտնվում մյուս հրաշալիքներից և, բացի տեղացի բնակիչներից, ուրիշ ոչ ոք չէր գնում երկրի սյունը տեսնելու համար: Սյունը կառուցվել էր որպես կողմնորոշիչ նշան՝ թաղվածքների վայրը ցույց տալու համար: 1937 թ.-ին ֆաշիստները գրավեցին Եթովպիան, ապամոնտաժեցին սյունը և տարան Հռոմ, բայց 21-րդ դարի սկզբում իտալացիների կողմից սյունը վերադարձվեց Եթովպիա:


Կոլիզեյ
Чудеса света Древнего мира глазами их современников

Մ.թ. 70-80 թթ.-մեր օրեր

Այս լուսանկարում ներկայացված է Կոլիզեյի սկզբնական տարբերակը: Ցավոք սրտի, շինությունը լուրջ վնասվեց 1349թ.-ի ուժեղ երկրաշարժի պատճառով: Այն կառուցել են հռոմեացիները՝ գլադիատորական մարտեր անցկացնելու համար, բայց մարտերի ավարտից հետո կառույցն օգտագործվել է տարբեր նպատակներով: Սակայն, վերջիվերջո Կոլիզեյը վերածվեց զբոսաշրջային կենտրոնի, որը յուրաքանչյուր տարի միլիոնավոր զբոսաշրջիկների է գրավում:


Հռոմեական բաղնիքներ
Чудеса света Древнего мира глазами их современников

Մ.թ.ա. 836 թ.-մեր օրեր

Հռոմեական բաղնիքները (անգլիական Բատ քաղաք) հին հռոմեական բաղնիքների վերակառուցված տարբերակներն են, որոնք կառուցվել էին մ.թ.ա. 836 թ.-ին: Նրանք ավերվել էին 6-րդ դարում, բայց ավելի ուշ վերականգնվել էին: Բաղնիքները այս վայրերում կառուցվել էին բրիտանացի թագավոր Բլադուդի կողմից: Քաղաքը հայտնի է իր ջերմային աղբյուրներով, որոնք օգտագործվում էին տարբեր հիվանդությունների բուժման նպատակով: