ԱՄՆ-ում ցրտերի հետևանքով ավիաընկերությունների վնասները գնահատվել են կես միլիարդ դոլար


17:49 , 8 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Աննախադեպ ցուրտ եղանակը, որը հաստատվել է ԱՄՆ-ի կենտրոնական ու հյուսիսային մասերում, ավիաընկերություններին ու նրանց ուղևորներին հասցրել է 1,4 մլրդ դոլարի վնաս: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը՝ հղում կատարելով MasFlight տեխնոլոգիական ընկերությանը, որը վերլուծել է հունվարի 1-6-ը 19 հազար չեղյալ հայտարարված ու 46 հազար հետաձգված չվերթների տվյալները: 

Ընդհանուր գումարից մոտ 1 մլրդ-ը բաժին է ընկել ուղևորներին: MasFlight-ի հաշվարկներով՝ սառնամանիքների հետևանքով 8 մլն մարդ չեն կարողացել ժամանակին տուն հասնել: