17:16 , 8 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
«Ռոստովի» փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին, ով Դուբայում կմասնակցի «Ռոստովի» հավաքին:
«Տրանսֆերային առումով` մեզ մոտ լռություն է: Մեզ հետ ուսումնամարզական հավաքին կմեկնի «Փյունիկի» ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը: Նրա հետ դեռևս պայմանագիր կնքված չէ, խնդիրը կլուծենք տեղում՝ Դուբայում: Կարևորը` ոչ ոք դեռևս չի լքում թիմը»,- Շիկունովի խոսքը մեջբերում է sport-express-ը: