20:21 , 8 հունվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մահապատժի է ենթարկվել գրեթե 40 տարի բանտում անցկացրած մարդասպանը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով բանտի ղեկավարության հայտարարությանը:
Ասկարի Աբդուլլա Մուհամմեդը, որը ավելի վաղ հայտնի էր որպես Թոմաս Նայթ, դատապարտվել էր 1974-ին՝ իր կնոջն ու գործատուին սպանելու համար:
Ավելի ուշ նա հարձակվել էր բանտապահներից մեկի վրա՝ նրան հարվածելով դանակով:
Մահապատիժն իրականացվել է մահացու ներարկման միջոցով: Մահապատժի իրականացման պահին լրացել է նրա 62 տարին: