Աչքի տեսքով դաջվածք` սարդի խայթոցից կորցրած աչքի փոխարեն (Photo)


16:46 , 8 հունվար, 2014

Տասը տարի առաջ այս տղան մի կերպ ողջ մնաց այն բանից հետո, երբ, այսպես կոչված, սպիտակապոչ սարդը խայթեց նրա ճակատը` աչքից քիչ վերև: Արդյունքում առաջացած վերքը չէր ապաքինվում 9 տարի շարունակ և ժամանակի ընթացքում վերածվեց չարորակ ուռուցքի: Դժբախտաբար, բժիշկները ստիպված էին ուռուցքի հետ հեռացնել նաև խեղճի աչքը:

Ի՞նչն հատկապես ուշագրավ այս պատմության մեջ. ապաքինվելուց որոշ ժամանակ անց այս տղան որոշեց, այնուամենայնիվ, որոշակիորեն բարեկարգել իր արտաքինը և աչքի տեսքով դաջվածք արեց վերքից մնացած սպիի վրա: