16:40 , 8 հունվար, 2014
Galatv.am-ը գրում է.
«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մի քանի րոպե առաջ մահացել է ռեժիսոր, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը։ Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից։
Հիվանդանոցից փոխանցեցին նաեւ, որ ռեժիսորը տառապում էր լյարդի ցիռոզ հիվանդությամբ եւ նրա կյանքը փրկել ցավոք չի հաջողվել:
Արմեն Մազմանյանը ծնվել է 1960 թ. փետրվար 15-ին։ Ավարտել էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1983թ-ից հանդես է եկել մի շարք ներկայացումներում` որպես բեմադրիչ և դերասան` Զեյթունցյանի «Հիրոսիմա», «Ոտքի, դատարանն է գալիս», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Երնջակյանի «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է», Շեքսպիրի «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», Սթեյվիսի «Գալիլեյ», Ռադինսկու «Նեոնի և Սենեկայի թատրոնը», Ռիբակովի «Արբատի զավակները», Մոեմի «Լուսին և գրոշ», Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս», Նժդեհի «Հայաստան և ճշմարտություն», Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ