16:16 , 8 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
15-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանիփաստաբան Ինեսա Պետրոսյանն այս պահին հանդիպում է իր պաշտպանյալի հետ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը:
«Տոների ընթացքում՝ 28-ից այս կողմ, պաշտպանը նրան չէր այցելել, երեկ չէ առաջին օրը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էր այցելել Շանթին. վիճակը ծանր էր գնահատել, թույլ էր, արյան ճնշումը՝ ցածր, իսկ մինչև այս պահը ոչ մի տեղեկություն չունենք, թե ինչպես է»,- ավելացրեց Ռուզան Բադալյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5–ին Շանթ Հարությունյանը՝ մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել էին երթ կատարել Ազատության հրապարակից դեպի նախագահական նստավայր, ինչը, սակայն կանխվել էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ