15:56 , 8 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատել են ուժեղացված աշխատակարգով:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված:
1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ