15:59 , 8 հունվար, 2014
Չինաստանի Չյաձյանի համալսարանի գիտնականների թիմը ստեղծել է աշխարհի ամենաթեթև նյութը:
Այս գերթեթև նյութը կոչվում է գրաֆենային աերոգել, խտությունը կազմում է ընդամենը 0.16 մգ քառ. սմ-ում ու դրա մեկ վեցերորդ մասը օդ է:
Գրաֆենային աերոգելը, որ կազմված է գրանիտից ու ածխածնային նանոխողովակներից, կարող է իր ծավալից 900 անգամ ավելի ծանրություն ներծծել: Չյաձյանի համալսարանի պրոֆեսոր Գաո Չաոն նշել է, որ գրաֆենային աերոգելն իր կառուցվածքով նման է ածխածնային սպունգի: Այն այնքան թեթև է, որ նույնիսկ խոտի տերևի վրա դնելիս այն չի ճկվում դրա ծանրությունից: Չաոն նշել է նաև, որ այս նոր թեթև նյութը կարելի է օգտագործել շրջակա միջավայրի մաքրման համար, ինչպես օրինակ, մաքրել ջուրը՝ ներծծելով դրա մեջ թափված նավթը:
Պետք է նշել, որ գրաֆենային աերոգելի ստեղծման աշխատանքները սկսել են դեռևս 1980-ականներին:
Գրաֆենային աերոգելը կազմված է նանոմետրի չափ ունեցող մասնիկներից, որոնք իրար են կապված կովալենտ կապով: Դրանք կարողանում են բավականին մեծ ծավալով հեղուկ կլանել ու բարձր ծակոտկենություն ունեն, որը 100նմ շառավղում ավելի քան 50% է կազմում: Սրանցից հաճախ հատուկ «թղթեր» են արտադրում: Կախված դրա խտությունից` գրաֆենային աերոգելը կարող է էլեկտրականություն հաղորդել, որի շնորհիվ դրանից արտադրված թղթերը կարող են կարևոր նշանակություն ունենալ էլեկտրոդների ու դիոդների ստեղծման համար: Դրանց էլեկտրական ունակության չափը կարող է հասնել հազարավոր ֆարադի:
Իսկ «Աերոգել» տերմինը վերաբերում է սինթետիկ ծակոտկեն գերթեթև նյութին, որտեղ հեղուկ զանգվածը փոխակերպված է գազայինի, որը նաև անվանում են «սառած ծուխ»:






