15:18 , 8 հունվար, 2014
Yerkir.am-ը գրում է.
Նոր տարին լուրջ ֆինանսական կորուստներով են սկսել քաղաքական հին և նոր էլիտայի որոշ ներկայացուցիչներ: Yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել խաղամոլ հայ քաղաքական գործիչների և օլիգարխների հայաստանյան արկածների ընդամենը մի փոքր մասի վերաբերյալ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` օրեր առաջ մեծ գումար է տանուլ տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը` հայտնի Շմայսը: Նույն օրը նույն վայրում առավել ծանր կորուստ է ունեցել երբեմնի հայտնի քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նույն աղբյուրների հավաստմամբ` Կարապետիչը զրկվել է իր ողջ ունեցվածքից: Ականատեսների խոսքով՝ նախկին Կարապետիչից ոչինչ չի մնացել՝ նիհարել ու հյուծվել է: Ուշագրավ է, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել Կարապետյանի հետ և խոսել այդ մասին, քանի որ նրա բոլոր հեռախոսահամարներն անջատված են: Անջատված էր նաև ԺԿ-ի քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանի հեռախոսահամարը, իսկ մեր զանգերին կուսակցության գրասենյակում ոչ ոք չէր պատասխանում:
Այն, որ Կարապետյանը խաղատներ այցելելու հակում ունի, նորություն չէ: Նա դեռ ամիսներ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան հարցին, թե խաղաատներ չի՞ գնում, ասել էր, որ ինքը, բացի գեյ ակումբներից, ամեն տեղ էլ այցելում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ