14:50 , 8 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
tuttomercatoweb.com-ի տեղեկությունների համաձայն` Դորտմունդի «Բորուսիան» փոխարինող է փնտրում Ռոբերտ Լևանդովսկիին:
Ամենահավանական տարբերակներից մեկը համարվում է «Գալաթասարայի» հարձակվող Բուրաք Յիլմազը:
Թուրքիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 18 մլն եվրո: Երկրի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Յիլմազը դարձել է 10 գոլի հեղինակ:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Տոտենհեմը»: