Շարապովան 2013-ի ամենաբարձր վարձատրվող մարզուհին է


14:21 , 8 հունվար, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Շարապովան 2013-ի ամենաբարձր վարձատրվող մարզուհին է

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Forbes-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, որտեղ հայտնվել են մինչև  30  տարեկանը լրացած, սպորտի հետ կապված ազդեցիկ, տաղանդավոր և հայտնի մարդիկ: Forbes-ը հայտնում է, որ Շարապովան ունի սպորտային տաղանդ, սեքսուալ գրավչութուն, գեղեցիկ արտաքին և ձեռնարկատիրական ընդունակություններ:

Տարեկան 29 մլն դոլար եկամուտից 23 մլն-ը  նա  վաստակել է Nike, Porsche, Samsung  և այլ հայտնի ընկերությունների հետ կնքած գովազդային պայմանագրերի շնորհիվ: Պարբերականը հայտնում է նաև, որ 2013թ-ին Շարապովան ձեռնարկել է Sugarpova անունը կրող կոնֆետների վաճառքը, որի ընդհանուր տարեկան վաճառքի ծավալները գերազանցել են 6 մլն դոլարը:
Ընդհանուր առմամբ ցուցակում հայտնվել են պրոֆեսիոնալ սպորտսմեններ և երիտասարդ ձեռնարկատերեր և այլ մասնագետներ, որոնք զգալի ազդեցություն ունեն սպորտային աշխարհում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ