Մեր ժամանակները Այզեկ Ազիմովի աչքերով. 1964թ.-ի կանխագուշակումներ


15:28 , 8 հունվար, 2014

Շատ քչերը գիտեն, թե ով է Այզեկ Ազիմովը: Նա գիտնական, հրապարակախոս և ֆանտաստիկ ժանրի գրող է: Եվ այսպիսով, նա դեռևս 1964թ.-ին որոշել էր մեր ժամանակների հետ կապված մի քանի կանխագուշակություններ կատարել:

Ի զարմանս շատերի՝ նրա կանխագուշակություների մոտ 80%-ը կատարվել է և մնացած 10-15%-ը պետք է կատարվեն մոտակա 10-15 տարիների ընթացքում: Եկեք տեսնենք, թե ինչ էր կանխատեսել Այզեկը 50 տարի առաջ:

Երկիր մոլորակի բնակչությունը 6.5 մլրդ մարդ կկազմի, ընդ որում ԱՄՆ-ի բնակչությունը հասնի 350 մլն-ի: Բացի այդ Բոսթոնը և Վաշինգտոնը կդառնան մեկ ընդհանուր մեգաքաղաք՝ 40 մլն բնակչությամբ:

 

50 տարի անց աշխատանքի որոշ տեսակներ կատարելու են ռոբոտները, և այս մեխանիզմները իրենց աշխատանքը կկարողանան մարդուց ավելի լավ կատարել:

Մարդկանց խոհանոցներում կհայտնվեն ավտոմատ սարքեր, որոնք կկարողանան պատրաստել բեկոն, սուրճ, ձու եփել և այն խոհարարական գործառույթներ կատարել:

Մարդկանց միջև շփումն ավելի էֆֆեկտիվ կդառնա: Օրինակ, մարդուն հնարավոր կլինի տեսնել հեռախոսազանգի ժամանակ, ինչպես նաև հնարավոր կլինի կապվել աշխարհի յուրաքանչյուր անկյունին՝ կոճակի մեկ սեղմամբ:  

 

Կհայտնվի լայնածավալ հեռուստատեսություն:

Դպրոցներում և համալսարաններում կդասավանդվեն ծրագրավորման դասընթացներ:

Ռոբոտները կհայտնվեն մարդկանց տներում, բայց դեռևս չեն դառնա առօրյայի անբաժանելի մասը: Դրանք այդքան էլ ֆունկցիոնալ չեն լինի, բայց հիմնական առաջադրանքները, օրինակ, տան մաքրությունը կկարողանան կատարել:

 

2014թ.-ին բազմաթիվ հիվանդություններ առաջ կգան, որոնց պատճառ կդառնան էմոցիոնալ խանգարումները և նույնիսկ ձանձրույթը: Հոգեբուժությունը կդառնա բժշկության շատ կարևոր մաս:

50 տարի անց կհայտնվեն մթերքներ՝ ջրիմուռներից և միկոօրգանիզմներից, նմանատիպ մթերքներով կարող են նաև հայտնվել բարեր և ռեստորաններ:

Սովորական գովազդային պաստառների փոխարեն կհայտնվեն նեոնային գովազդները: