13:18 , 8 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Վիսկոնսին, Ինդիանա, Միչիգան, Միսուրի, Իլինոիս նահանգներում վերջին օրերին անոմալ ցուրտ եղանակ է, ուստի իշխանությունները փորձում են ճանապարհները մերկասառույցից մաքրելու համար աղից առավել արդյունավետ տարբերակներ գտնել։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, տեղի իշխանություններն ավանդական աղից բացի օգտագործում են պանրաջուր, որից հետո, իհարկե, ճանապարհներից պանրի ուժեղ հոտ է գալիս։ Նրանց խոսքերով՝ աղն օգնում է մինչև 9 աստիճան ցրտի դեպքում, մինչդեռ պանրաջուրը շարունակում է արդյունավետ մնալ մինչև 32 աստիճան ցրտի պայմաններում։ Իսկ որոշ նահանգներում էլ աղի հետ մեկտեղ օգտագործվում է բազուկի, կարտոֆիլի հյութ, ինչպես նաև թանձր օշարակ։
Взгляд-ը հայտնում է, որ ցրտերի պատճառով Միացյալ Նահանգներում գրանցվել է մահվան 16 դեպք. մարդկանց մեծ մասը ցրտահարվել է, իսկ մյուսն էլ՝ մահացել ավտոճանապարհային վթարների հետևանքով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ