13:06 , 8 հունվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Եվրոպայի «ամենականաչ» մայրաքաղաք է ճանաչվել դանիական Կոպենհագենը: Եվրոպական հանձնաժողովը բարձր է գնահատել Դանիայի մայրաքաղաքի իշխանությունների էկոլոգիական քաղաքականությունը՝ հեծանիվների օգտագործման կտրուկ ավելացումը, մթնոլորտ արտանետվող թունավոր գազերի քանակի նվազեցումը, ինչպես նաև քաղաքում կանաչ գոտիների՝ այգիների և պուրակների ընդլայնումը: