Ոմանց մոտ կա հետտոնական սթրես կոչվածը, որը դեպրեսիա չէ. հոգեբան


13:00 , 8 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Իրականում ոմանց մոտ հետտոնական սթրես կոչվածը կա, բայց շատ թույլ, որը ոչ թե դեպրեսիա է կոչվում, այլ դիսֆորիկ վիճակ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը, ով նույնիսկ նկատեց, թե հետտոնական սթրեսն ավելի շատ հորինվածք է, քան լուրջ խնդիր։

«Իրականում որևէ խնդիր՝ հոգեկան առողջության առումով, այս սթրեսները չեն առաջացրել։ Ես տասնյակ տարիներ զբաղվում եմ փսիխոթերապիայով, երբեք այս հետտոնական խնդիրներով մեզ մոտ մարդ չի եկել, ինչից կարելի է ենթադրել, որ դա ավելի շատ հորինված բան է։ Սա, կարելի է ասել, նույնպիսի սթրես է, ինչպես, ասենք, գնում ես մի նոր երկիր, որին հարմարվելը սկսվում է հենց ինքնաթիռից։ Սթրեսը մեծ է օրինակ ամառվա արձակուրդներից հետո, քանի որ երկար ընդմիջում է, և աշխատանքի գալով՝ պետք է հարմարվես, ուղղակի հարմարվելու խնդիրն է առաջացնում»,-ասաց նա։

Սամվել Խուդոյանը հետտոնական սթրես համարեց հատկապես տղամարդկանց մոտ խմիչքի չարաշահումը կամ տոներից հետո ուտելիքի չարաշահման պատճառով գիրացումը։

«Շատերը, հատկապես տղամարդիկ, եթե ալկոհոլը չարաշահել են, դա արդեն սթրես է, սննդային խնդիրներ էլ կան, շատերը գիրանում են, այսինքն՝ խմիչքի, ուտելիքի չարաշահումից կարող է լինել, ռեժիմը խախտելուց, եթե շատ բուռն են անցկացրել ուրախության այդ տոները՝ դա էլ հնարավոր է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ