Ռուսաստանի առաջնության 2 ֆուտբոլիստներ` «Բորուսիա»-ի ուշադրության կենտրոնում


12:22 , 8 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի երկու ֆուտբոլիստներ հայտնվել են Դորտմունդի «Բորուսիա»-ի ուշադրության կենտրոնում: 

«Известия-ի տեղեկությունների համաձայն` գերմանական ակումբի սկաուտները մի քանի անգամ Ռուսաստան են եկել և հետևել ԲԿՄԱ-ի 25-ամյա հարձակվող Սեյդու Դումբիայի ու «Ռուբին»-ի 24-ամյա հարձակվող Սալոմոն Ռոնդոնի խաղին:

«Բորուսիա»-ի ղեկավարներն ակտիվացրել են Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինող փնտրելու աշխատանքները, ով, հիշեցնենք, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա»:

Ընթացիկ մրցաշրջանում Դումբիան 11 հանդիպումներում 9 գոլ է խփել: Ռոնդոնն իր ակտիվում 12 գոլ է գրանցել` 19 խաղերում: