Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ ամերիկացի գրող Ջոյբելի որոշ աֆորիզմներ
Կարող ես մեկի հետ խոսել տարիներով, ամեն օր, սակայն դա չի կարող ունենալ այն իմաստը, երբ դու լուռ նստած ես ինչ-որ մեկի դիմաց և զգում ես նրա սիրտը, երբ քեզ թվում է, թե դու միշտ ճանաչել ես այդ մարդուն…կապերը ստեղծվում են սրտով և ոչ լեզվով:
Եթե ցանկանում ես մոռանալ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին, երբեք մի ատի դա: Ատելության ժամանակ դա խրվում է քո սիրտը ու թունավորում այն, եթե ցանկանում ես մոռանալ ինչ-որ բան, երբեք մի ատիր այն:
Մենք պետք է թույլ տանք մեզ սիրվել այն մարդկանց կողմից, ովքեր իսկապես սիրում են մեզ: Ժամանակն է թույլ տալ մեզ լինել սիրված:
Մի վախեցիր քո վախերից: Նրանք քեզ սարսափեցնելու համար չեն: Նրանք քեզ ուժ տալու և արժևորելու համար են:
