11:05 , 8 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Աշխարհում քրիստոնյաների թիվը 1910-2010թթ. ընթացքում ավելացել է 600 մլն-ով՝ հասնելով մինչև 2.2 մլրդ-ի, գրում է Корреспондент-ը։
Ընդ որում՝ Ասիայում և Լատինական Ամերիկայում այն ավելի արագ է աճել, քան Եվրոպայում, հայտնում է KAI գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան Pew Forum on Religion and Public Life հետազոտական կենտրոնին։
1910թ. քրիստոնյաների 2/3-ն ապրում էր Եվրոպայում, իսկ այժմ եվրոպացի քրիստոնյաներն ամբողջ աշխարհում կազմում են միայն ¼-ը։
Եվս մի շրջան աշխարհում, որտեղ քրիստոնյաների թիվը նվազել է, դարձել է Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ