Այսօր Աթենքում տեղի կունենա ԵՄ-ում Հունաստանի նախագահության մեկնարկի պաշտոնական արարողությունը


10:50 , 8 հունվար, 2014

Այսօր Աթենքում տեղի կունենա ԵՄ-ում Հունաստանի նախագահության մեկնարկի պաշտոնական արարողությունը168.am-ը գրում է.

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Աթենքում տեղի կունենա ԵՄ-ում Հունաստանի նախագահության մեկնարկի պաշտոնական արարողությունը: Խոսքը գնում է Եվրահանձնաժողովի անդամների ու Հունաստանի կառավարության անդամների համատեղ նիստի անցկացման մասին: Նիստին մասնակցելու են ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն և ԵՄ-ի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի այլ անդամներ: Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հանդիպումներ է ունենալու Բառոզուի ու Ռոմպեյի հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ