10:26 , 8 հունվար, 20141in.am-ը գրում է.
Միացյալ Նահանգներում գրանցվել է առևտրի դեֆիցիտի վերջին չորս տարվա ամենացածր մակարդակը, ինչը պայմանավորված է անցյալ տարվա նոյեմբեր ամսին ԱՄՆ-ից արտահանումների ծավալի զգալի աճով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ առևտրի նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2013 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգների առևտրի դեֆիցիտը կազմել է 34 միլիարդ դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է 2009 թվականի հոկտեմբերից:
Դա պայմանավորված է օտարերկրյա պետություններում ԱՄՆ-ում արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկի ավելացմամբ:
ԱՄՆ-ից հիմնականում արտահանվել են էներգակիրներ, օդանավեր, ավտոմոբիլներ և արտադրական սարքավորումներ:
Առևտրի դեֆիցիտին նպաստել է նաև ներմուծումների ծավալների նվազեցումը:
ԱՄՆ առևտրի նախարարության տվյալներով՝ 2013 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում երկրի առևտրի դեֆիցիտն ավելի քան 12 տոկոսով ցածր էր 2012 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցված ցուցանիշից:
Արտահանումների ավելացումը շարունակում է դրական ազդեցություն գործել աշխարհի ամենախոշոր տնտեսության վրա՝ նպաստելով դրա վերականգնմանը վերջերս տեղի ունեցած տնտեսական անկումից հետո: Փորձագետներից շատերի կանխատեսումներով՝ 2014 թվականին ԱՄՆ-ի տնտեսությունը կշարունակի զարգանալ է՛լ ավելի մեծ արագությամբ: