10:00 , 8 հունվար, 2014
ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (8 հունվար 2014թ.)
Անցյալում բազում անգամներ և բազում ձևերով Աստված խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, իսկ այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով: Աստված ամեն ինչի ժառանգ կարգեց նրան և նրա միջոցով ստեղծեց տիեզերքը։ Որդին, որ Հոր փառքի լույսն է և ճշգրիտ պատկերը Նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը, մեր մեղքերի մաքրագործումը կատարելուց հետո նստեց երկնքում՝ Աստծու զորության աջ կողմում։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 1:1-3)