Հրդեհ Ոսկեհատ գյուղում


09:47 , 8 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Հունվարի 8-ին, ժամը 07.47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.03-ին, մարվել 08.30-ին:

Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 6 քմ: