09:14 , 8 հունվար, 20141in.am-ը գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմամյա դատավարությունից հետո պարտավորեցրել է Իտալիային չեղյալ հայտարարել օրենքը, համաձայն որի՝ ամուսինները կարող են երեխային տալ միայն հոր ազգանունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նման որոշման հիմքում եղել է իտալացի ամուսնական զույգի գործը: Զույգը 13 տարի ձգտել է հասնել նրան, որ իրենց երեխաները կարողանան կրել մոր ազգանունը:
Որոշման մեջ ասվում է, որ օրենքը նահապետական է, խտրական և խախտում է մարդու իրավունքները:
Համաձայն ստրասբուրգյան դատարանի որոշման՝ Իտալիան պետք է չեղյալ հայտարարի օրենքը առանց որևէ փոխհատուցում տրամադրելու այն ամուսիններին, ովքեր նախկինում պարտվել են այդ գործով բոլոր ատյաններում: