Հալեպի արվարձանում երկու հայ ընտանիք իսլամ է ընդունել


08:30 , 8 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Արաբալեզու AksAlser կայքը տեղեկացրել է, որ Հալեպի մոտակայքում գտնվող Կաֆր Համարա քաղաքում բնակվող երկու հայ ընտանիք մի քանի օր առաջ հրապարակավ իսլամ են ընդունել:

Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», Քաֆր Համարա քաղաքի Ալ-Սաբաղ համայնքի շենքերից մեկում բնակվում է հայերի ինն ընտանիք, իսկ այն շենքը, որտեղ նրանք բնակվում են, հայտնի է իբրև «Հայկական շենք»:

Իսլամ ընդունած հայ ընտանիքներին «որևէ մեկը վնաս չի պատճառել և չի ստիպել իսլամ ընդունել՝ չնայած ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորումն արդեն բավականին երկար ժամանակ գործում է քաղաքում:

«Եթե այդ ընտանիքներին ստիպեին իսլամ ընդունել, ապա իսլամ կընդունեին բոլոր ինն ընտանիքները, կամ նրանք ստիպված կլինեն դիմելու այդ քայլի»,- գրված է կայքում: