Չինաստանում ծխողների թիվը գերազանցել է 300 միլիոնը


08:08 , 8 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանում ծխողների թիվը, համաձայն վերջին տվյալների, գերազանցել է 300 միլիոնը, իսկ 740 մլն չծխողներ ենթարկվում են պասիվ ծխելու ռիսկին: Այս մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության և ընտանիքի պլանավորման հարցերով պետկոմիտեի պրոպագանդման բաժնի ղեկավարի տեղակալ Յաո Հունվենը:

Նրա խոսքով՝ ամեն տարի ավելի քան 1 մլն մարդ Չինաստանում մահանում է հիվանդությունների հետևանքով, որոք կապված են ծխելու հետ, և մոտ 100 հազար մարդ մահանում է պասիվ ծխելու հետ կապված հիվանդություններից: Այս մասին փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:

Հունվենը նշել է, որ Չինաստանը աշխարհում ծխախոտային արտադրանքի խոշորագույն արտադրողն ու սպառողն է և ծխախոտի կործանարար ազդեցությանն առավելապես ենթարկված պետություններից մեկը: